Մեզ դիմած անձը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, նշեց, որ համակարգիչը վերադարձել է մարզպետարան և խնդիրն այլ ձև է կարգավորել: Ընդ որում, տեղեկացանք, որ սա միակ դեպքը չէ: Անսարք համակարգիչների վերադարձման դեպքեր գրանցվել են նաև այլ մարզերում։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հետաքրքրվելով արդյոք տրամադրված համակարգիչներն անսարք են եղել: Եթե այո, ապա ինչո՞ւ են դրանք փոխանցվել անապահով բնակիչներին։ Ի պատասխան Տիգրան Գալստյանը հայտնեց, թե կոնկրետ իրենց համակարգիչ հետ չի վերադարձվել: «Մենք բոլորը ստուգել ենք, որևէ անսարք համակարգիչ չի եղել: Մեզ չեն դիմել անսարքության հետ կապված։ Ասեմ, որ համակարգիչներ տրամադրում ենք ընտանիքների, որոնք համակարգիչ չեն ունեցել, հետևաբար պատրաստակամություն ենք հայտնել եթե խնդիր լինի, անգամ վերանորոգենք: Ավելին ասեմ, հատուկ գնում ենք կազմակերպել, որ վեբ տեսախցիկներ էլ ունենան», – նշեց նա հավելելով, որ իրենց այս ընթացքում մեկ անգամ են դիմել: «Մեզ դիմել են մի անգամ, որի պատճառը եղել է update-ները ծրագրային ապահովման, որ օգտատերը սխալ քաշել է համացանցից», – նշեց նա: Այսպիսով, թեև անսարք համակարգիչները բնակիչների կողմից վերադարձվել են, բայց ԱԺ չեն հասել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: