3 Օգոստոսի, 2021

Երեկ, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։

Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով անձնական խուզարկությամբ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք, երբ նկատել են Նոր Նորքի ոստիկաններին և Երևանի գնդի պարեկներին, փորձել են դիմել փախուստի, սակայն պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել։  Գ․ Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներն իրենց թաղամասում  և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button

 

Լրահոս