Հիմա ապացուցեմ այդ ստերից մեկը հիմնվելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։
Այսպես, Փաշինյանը, անդրադառնալով կարագի գնին, նշել է․ «Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ, 2019-ին 3906 դրամ, իսկ հիմա 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարեւոր է նրանով, որ երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»։
Ըստ վիճկոմի տվյալների կարագի միջին գինը 2018–ին եղել է 5․199 դրամ, իսկ 2019–ին 5․070 դրամ։
Այս տարվա գնանկումը նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, ըստ պաշտոնականի, կազմել է համապատասխանաբար 5.4, 5.8, 5.4 և 2.1 տոկոս։ (հղումները մեկնաբանությունում)։
Որտեղի՞ց է վերցրել Փաշինյանը գների մասին տեղեկությունը և ինչպե՞ս է հաշվել, որ կարագի գնի 16 տոկոս գնանկում կա, դժվար է ասել։
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում և ինքը ակամայից է դառնում ստախոս։ Հարցը հռետորական է։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից