«Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար էր հայտնվել, որից պարզ էր դառնում, թե ինչպես են հորդառատ անձրևի ժամանակ Հրազդան քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարում:
Մեր դիտարկմանը՝ թե ինչպես կարող է անձրևը չխանգարել ասֆալտապատման աշխատանքներին, հաջորդ տարի դարձյալ ասֆալտապատելու անհրաժեշտություն չի՞ առաջանա արդյոք, քաղաքապետը նկատեց. «Ոչ, եթե գաք Հրազդան, մենք ցույց կտանք, թե ինչ տարածքներում է կատարվում ասֆալտապատման աշխատանքները: Համատարած ասֆալտապատում չենք անում, փոսալցումներ ենք անում, որին անձրևը չի խանգարում: Ջուրը մաքրվում է, փչվում է կոմպրեսորներով և նոր լցվում են փոսերը:
Մեր դիտարկմանը, թե լուսանկարից պարզ է, որ փոսերը լցվում են թեժ անձրևի ժամանակ, Դանիելյանը պնդեց, որ անձրևը դրան չի խանգարում: «Օրվա ընթացքում մի ժամ գալիս, երկու ժամ կտրվում է, գործ չանե՞նք»,-նկատեց քաղաքապետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: