«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։
Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, ապա․ «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված․․․ բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։