Հեեփոխումները կենսական անհրաժեշտություն են, բայց հեղափոխությունները շատ ժամանակ հենց բարեփոխումների պատճառով մեռնում են իշխանական ստորին օղակներում և բյուրոկրատական միջանցքներում։
Մեզանում ևս կա այդ վտանգը, բայց դրանից պետք չէ վախենալ, առավել ևս հուսահատվել՝ պետք է գնալ առաջ, առանց դույզն-ինչ վախի։
Եթե կարողանանք վերաձևակերպել, թե ինչի մասին և ինչի համար էր հեղափոխությունը, կարողանանք վերասահմանել հեղափոխության նպատակն ու տեսլականը, թե ինչու, և ինչպես են կատարվելու բարեփոխումները, ամեն ինչ կընկնի իր տեղը՝ ո՛չ մի հուր, ո՛չ մի այր, ո՛չ մի խորհրդանիշ և ո՛չ մի «կոնսենսուս» չի կարող ավելի ուժեղ գտնվել, քան այն առաջադրանքը, որ մեր ժողովուրդն է դրել քաղաքական նոր առաջնորդության առաջ՝ ի դեմս իշխանության և ընդդիմության։
Ոչ մեկին չի ներվելու հեղափոխության տապալումը։ Այն հավասարապես լինելու է իշխանության և ընդդիմության տապալումը։ Այնպես որ, իզուր ձեզ համար նոր դիրքավորումներ մի փնտրեք. բոլորը գիտեն` ով եք, որտեղից եք սերում և ուր եք գնում»։