ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու իրավապահների որոշումը քաղաքական միտում ունի։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի՝ եթե «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխում են, ապա դատարանը 45 պատգամավորի երաշխավորությունը հաշվի առնելով՝ պետք է փոխի նաեւ Քոչարյանի խափանման միջոցը։
Լրահոս
-
Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան
-
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին
-
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ
-
Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե Հովհաննիսյան
-
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
-
Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան
-
Սրբազանի գլխավորությամբ քայլերթ է սկսվել դեպի Երևան, իսկ Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրում կնոջը (տեսանյութ)
-
Եկել է ժամանակը, որ մեր տղերքի պատգամը կատարենք․ Զոհված զինվորի հայր
-
Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի
-
Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է
-
Մինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան․ Ուրալի վթարից զոհված Ժոզեֆի մայրը չի հաշտվում կորստի հետ (տեսանյութ)
-
«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին
-
Ռուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg
-
Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա
-
Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ
-
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)
-
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
-
«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը
-
ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների
-
Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»
-
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
-
Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ Վարդապետյանին
-
Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների
-
Կայացվել է որոշում գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր քրեական գործով
-
Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա
-
Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. Բորել
-
Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»
-
Կիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»
-
Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»
-
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Պարոն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀՀԿ–ի ստորագրահավաքի քայլի առնչությամբ մեկնաբանություններ եղան, որ այդպիսով ՀՀԿ–ն ինքնապաշտպանվում է եւ փորձում է կանխել Սերժ Սարգսյանի ուղղությամբ հնարավոր քայլերը։ Ի՞նչ կասեք այս մասին։
Պատգամավորը իրավունք ունի այս կամ այն քաղաքացու, պաշտոնաթող նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ստորագրությանը միանալ։ ՀՀԿ–ն երկու հայտարարություն արեց հստակ ու ամբողջական, որ կալանքը իր մեջ պարունակում է քաղաքական միտումներ։ Պետք է լիներ հրապարակային դատաքննություն։ Ես կիսում եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքը անաչառ քննություն անցկացնելու՝ միջազգային ներկայացուցիչներից կազմված խմբի ներգրավմամբ, եւ ամեն ինչ հրապարակային, ոչ թե ափալ–թափալ Քոչարյանին կալանավորել։ Ինչ վերաբերում է մեր ինքնապաշտպանությանը, մենք ինքնապաշտպանվում ենք օրենքով, եթե օրենքը չի գործում, գործում է անձնական վրեժխնդրությունը, վենդետան, քաղաքական ճաշակը…
Դուք հայտարարում եք՝ Մարտի 1–ի գործով Քոչարյանին կալանավորելը վենդետա՞ է։
Ես հայտարարում եմ, որ շատ հնարավոր է՝ առկա է անձնական եւ քաղաքական դրդապատճառ։ Կալանավորման հարցն ինձ համար անընդունելի է։ ՀՔԾ պետի հայտարարությունը, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ուղիղ դատարանի վրա ճնշում է։ Արմեն Գեւորգյանի վրա «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա մեղադրանք են առաջադրում, թե ճնշում է գործել ՍԴ դատավորի վրա, այնինչ նույն դատավորը հայտարարում է, որ նման բան չի եղել։ Այս ամենից հետո ասում եմ՝ սա ունի քաղաքական պատճառներ։ ՀՔԾ պետը ասում է՝ վտանգ է տեսնում, Քոչարյանը պիտի մնա անազատության մեջ, բայց «Սասնա ծռեր»–ը օրը ցերեկով բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, պիտի ազատ արձակվե՞ն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ պատգամավորների ստորագրության դեպքում՝ ո՞չ։ Ի՞նչ տարբերություն այս գործերի միջեւ։
ՀՔԾ պետը հիմնավորեց նաեւ այն պատճառով, որ Քոչարյանը կարող է իր ազդեցությամբ ճնշում գործադրել եւ խոչընդոտելով քննությանը։
Ինչ տարբերություն այդ գործերի միջեւ…. «Սասնա ծռեր»–ը վտանգ չեն սպառնո՞ւմ, որ մտնում են բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, իրանք պիտի ազատ արձակվեն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ 45 պատգամավոր, որ ստորագրում են, չպիտի՞ փոխեն Քոչարյանի խափանման միջոցը։ Ինչն են տարբեր գործեր «Սասնա ծռեր»–ի գործողությունը ահաբեկչություն է, եւ ՊՊԾ գունդը գրավելը նույն բանն է, ինչ մտնես ՀՀ զինվորի վրա կրակես, սպանվել է ՀՀ ոստիկանության գնդապետ իր ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչն են տարբեր գործեր։ Քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում։
Դուք քննադատում եք այս իշխանության իրավապահ մարմինների գործողությունները, մինչդեռ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը տասը տարի ժամանակ ուներ Մարտի 1–ի գործը քննելու եւ մեղադրյալներին Ձեր նշած օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկելու, ինչո՞ւ ՀՀկ–ի իշխանությունը դա չարեց։
Մարտի 1–ը հանեք, ես դրա մասին գնահատականներ չեմ տալիս, Մարտի 1 կլինի, Հոկտեմբերի 27 կլինի, ցանկացածի վերաբերյալ պետք է լինի բաց, համակողմանի արդար քննություն, ոչ թե ուղղորդված։ Ես ոչ դատախազ եմ, ոչ դատավոր, որ որոշեմ՝ ով ա մեղավոր։ Ես կրկնում եմ՝ իմ համոզմամբ, Քոչարյանին կալանքի վերցնելու անհրաժեշտություն չկար։ Խոսքը Քոչարյանի մեղավոր լինել–չլինելու մասին չէ, դատարանը պիտի որոշի համակողմանի քննության արդյունքում։ Ես կալանքի միջնորդությունը հիմնավորված չեմ համարում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: