Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: Մեր բողոքները մերժվել են: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դա բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ 5 օր շարունակ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
«Ըստ դատարանի՝ նա պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-ասաց Ալումյանը:
Ժամը 18:00-ին պաշտպանները համատեղ ասուլիսով հանդես կգան: