Իր վսեմագույն անձին խիստ սիրահարված Գարիկ Սարգսյանը, «քավորսանիկ մեկ ընտանիք» բրենդի տակ, վայելելով թափահարող Փաշինյանի անվերապահ աջակցությունը, մինչ օրս ոչ միայն փոշիացնում է Արարատի մարզում տարիներով շատ ու շատ հարգված մարդկանց արած-դրածը՝ չխնայելով եւ ոչ մի օբյեկտ ու կառույց… Եվ ահա «կոկորդիլոս թռցնող» Գարիկ Սարգսյանը, հիմա էլ քավորի ասած` օդում կախված լուրերի համաձայն, աչք է դրել Էրեբունու վարչական շրջանում գործող ավտոշուկայի վրա: Ուստիեւ, ասում են՝ քավորի կառավարությունը սկսել է «կար ու ձեւը»` այդ ոլորտում նոր «ականներ տեղադրելու» եւ, ըստ էության, սանիկի «ռազմերով նոր կոստյում կարելու» համար:
Ի դեպ, ըստ նույն լուրերի, խոսակցություններ են պտտվում, որ բացի Գարիկ Սարգսյանից, ավտոշուկայի տեր դառնալու բուռն ախորժակ ունի նաեւ Փաշինյանի աներձագը` նույն ինքը Հրաչ Հակոբյանը, ում հայտարարագրերն այլեւս միլիոններից են սկսում արդեն: Ամեն դեպքում, տրված է օրենսդրորեն ավտոշուկաների գործունեությունը «կարգավորելու» գործընթացը:
Ամեն դեպքում, այդ «կարգավորումների» հարցով մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ վարչապետին, անսալով հստակ պատասխաններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: