4 Մայիսի, 2022

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը sms քվեարկություն էր հայտարարել՝ հանրությանը ներկայացնելով Հիսուս Քրիստոսի արձանի 12 նմուշ: Երեկ ավարտվել է քվեարկությունը՝ հաղթողը որոշվելու է մրցութային հանձնաժողովի եւ sms-քվեարկությունների համադրմամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ ամենաշատ ձայն հավաքել է 2 քանդակ՝ թիվ 1-ը, որը ռուս քանդակագործի առաջարկն է, եւ թիվ 8-ը։ Հանձնաժողովն ընտրելու է այս երկուսից։ Քանդակը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին, որը մեծ շառավղով տեսանելի է հեռվից։ Քանդակը պատվանդանի հետ 70 մետրից ավելի բարձրություն կունենա։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:    

 

kotayk

Լրահոս