8 Մարտի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:

«Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում:

kotayk

Լրահոս