-Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձինք, ովքեր հրաժարվեն ներկայանալ հանձնաժողով, օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:
—Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ` ինչ է պատերազմը, եւ ինչ է պետք այն քննելու համար: Իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ, շատ հեռու է նման լուրջ հարցեր քննելուց, հասկանալուց: Օրինակ` ո՞վ է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ո՞վ է հասկանում նրա գործողությունների լիազորությունները. Էդ կոնտինգենտն անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննելու ի վիճակի չէ, ինչի մասին է խոսքը:
—Ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի մասին:
—Գրագետ սպա է, պիտի շատ ջանք գործադրի, որպեսզի կարողանա համակարգը ոտքի կանգնեցնել:
—Ի՞նչ կասեք Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման մասին, Դուք նշում էիք, որ նա այս թիմի ամենաադեկվատ մարդն է:
—Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, իշխող ուժի մեջ ամենաադեկվատ մարդն է, սրանով բավարարվենք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: