16 Հուլիսի, 2022

«Իրավունք» թերթը գրում է․

«Անդրանիկ Քոչարյանը պատահական որեւէ հայտարարություն իրեն թույլ չի տա, հավանաբար ունի հստակ փաստեր: Իսկ թե Օնիկ Գասպարյանը եւ մյուսները երբ կկրեն իրենց արարքների պատասխանատվությունը, ապա վստահ եմ, որ թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս մեղավորները պատասխանատվության կենթարկվեն համապատասխան դատական ակտերով»:

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի օրերս արված հայտարարությանը, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել, «Իրավունքի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Լավ, բա ինչո՞ւ առ այսօր պատասխան չեն տվել, ե՞րբ են պատասխան տալու: Պատասխանելով հարցին՝ մեր զրուցակիցը միայն նշեց. «Համաձայն եմ Ձեզ հետ, դատարանների հետ կապված շատ հարցեր ուշանում են»:

Չնայած՝ սա մեր հարցի պատասխանը չէր: Ինչո՞ւ առ այսօր պատասխան տվող չի եղել, դրանում դատարանները հաստատ մեղավոր չեն, քանի որ որեւէ նման լուրջ գործ դատարան չի մտել: Ուրեմն, ո՞վ է մեղավորը, որ պատերազմական հանցագործները հանգիստ ման են գալիս. հուսանք, որ ինչ-որ ՔՊ-ական այս հարցի հստակ պատասխանը կտա: Իսկ քանի դեռ պատժվածներ չկան, մնում է մտածել, որ այս ամենը հերթական խաղն է` իրական մեղավորներին պատասխանատվության չկանչելու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս