15 Հուլիսի, 2022

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ քննարկվում է նրանց բացակայությամբ։ Ընդդիմադիրները երեկ չէին ներկայացել նիստին, ուստի այս հարցը կքննարկվի 1 շաբաթ հետո։

Սակայն  իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ն, ըստ ամենայնի, ընդդիմության հարցով որոշում չի կայացնի: Բանն այն է, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցությունում քննարկել են ընդդիմադիրների պաշտոնազրկման եւ մանդատազրկման հարցերը։ Պաշտոններից զրկելու հարցում միասնական են եղել, իսկ մանդատների հարցով որոշում չի ընդունվել․ խմբակցության մեծ մասը դեմ է եղել մանդատից զրկելու գործընթացին:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:  

 

kotayk

Լրահոս