«Հրապարակ» թերթը գրում է․
Ընդդիմադիրները մտադիր են շարունակել այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը, որին նաեւ արտախորհրդարանականներ, փորձագետներ էին մասնակցում, քննարկում էին երկրում առկա խնդիրները։ ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանի մեկնարկին սեպտեմբերի 12-ին, ընդդիմությունն «Անի գրանդ»-ում անդրանիկ հավաքն արեց քննարկեցին անվտանգային հարցեր։ Հաջորդ օրը պետք է տնտեսական հարցեր քննարկեին, սակայն թշնամին հարձակվեց, եւ նիստը հետաձգվեց։
«Հայաստան» դաշինքից ասացին, որ մտադիր են շարունակել քննարկումները․ երբ է լինելու հաջորդը, ինչ թեմայով, դեռ հստակեցված չէ, ենթադրաբար եկող շաբաթ ԱԺ նիստերին զուգահեռ։
Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։
4