30 Հունիսի, 2022

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դիմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին: Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաեւ սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս