Եռաբլուրում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը նույնպես պատասխանեց լրագրողների հարցերին:
Արդյո՞ք Արցախի բանակը մասնակցել է մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին. հարցրեցին լրագրողները: Վեջինս բացասական պատասխան տվեց:
Հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված հոդվածների մասին, Հակոբյանն ասաց. «Իրավաբանությունից հեռու եմ: Տեղյակ չեմ: Ես Արցախի պաշտպանության նախարան եմ եղել»:
Բանախոսը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյո՞ք անօրինական է համարում 0038 հրամանը. «Ես զինվորական եմ»: