ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի նորանշանակ տեղակալ Լիլիա Շուշանյանը 2019 թ. մայիսի 3-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն Շուշանյանի հայտարարագրում շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Նորանշանակ փոխնախարարը տարվա սկզբում հայտարարագրել է նաև 36,375,000 դրամ արժողությամբ բնակելի տուն, որը հարկային տարվա վերջում չի եղել:
Լիլիա Շուշանյանի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 10,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 30,000,000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 55,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 55,000 ԱՄՆ դոլար:
Փոխնախարար Շուշանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Շուշանյանը ստացել է 8,270,914 ՀՀ դրամ: