Այս մասին գրում է Tert.am-ը:
Ադրբեջանական բանակում տիրող անբարոյական բարքերի մասին ժամանակ առ ժամանակ հրապարակումները ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին չի զարմացնում:
Tert.am-ի հետ զրույցում նա ադրբեջանական ԶՈւ-ում նման երևույթները սովորական համարեց և նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման վարքագծով ադրբեջանցի զինվորականներն աչքի են ընկնում:
«Դա իրականում ադրբեջանցի զինվորականի կերպարի դրսևումն է: Մեծ հաշվով այս տարիների ընթացքում ադրբեջանական բանակում տիրող նման երևույթները համասեռամոլություն, մանկապղծություն, սովորական են դարձել: Ընդհուպ բանը հասել է այնպիսի անհեթեթ ծաղրանքի, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը նման անբարո երևույթների մասին հարցին պատասխանել էր, թե ադրբեջանցի զինվորականությունն ի տարբերություն հայ զինվորականների այնքան բարձր կալորիականությամբ սնունդ է ուտում, որ էնեգիայի մի մասը ստիպված է ծախսել սեքսուալ հարաբերությունների մեջ մտնելով: Այսինքն նման մառազմատիկ ընկալումները ադրբեջանական զինվորականի համար նույնքան սովորական է, որքան Սումգայիթում, Բուդապեշտում կամ Թալիշում կատարված հակամարդկային վայրագությունները»,-ասաց նա:
Արծրուն Հովհանիսյանը նշեց, որ այս թեմային բազմաթիվ անդրադարձները հաստատում է այն պնդումը, որ հարևան երկրի բանակում մեծ հակում կա այլասերվածությունների, հատկապես համասեռամոլության: