Ամերիաբանկից հաղորդում են․
«Սիրելի՛ հաճախորդներ,
Զգուշացնում ենք, որ անհայտ անձինք և էջեր, օգտագործելով Ամերիաբանկի տարբերանշանը, Ամերիաբանկի անունից սոցիալական ցանցերում տարածում են ներդրումներ կատարելու և շահույթ ստանալու կեղծ առաջարկներ։
Հավաստիացնում ենք, որ այդ առաջարկներին, անձանց և էջերին Ամերիաբանկը որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք զգուշանալ նման առաջարկներից, զերծ մնալ նման կայքերում ու հարթակներում գրանցվելուց, այնտեղ տարաբնույթ հարցաշարեր լրացնելուց, ինչպես նաև անձնական ու բանկային տվյալներ, այլ գաղտնի տեղեկատվություն տրամադրելուց:
Հիշեցնում ենք, որ Ամերիաբանկի գործունեությանն առնչվող հավաստի տեղեկատվությունը հրապարակվում է ameriabank.am կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում»
։
34