ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ինքն իր ձեռքով իրեն գցել է երկակի իրավիճակի մեջ: Մի կողմից նա ասում է, որ դեռևս չի հայտարարի իր համաձայնության մասին, քանի դեռ չի հանդիպել բոլոր քաղաքական ուժերի և հասարակական խմբերի ներկայացուցիչների հետ, մյուս կողմից էլ գերազանց գիտակցում է, որ դա անիմաստ խաղ է ու պետք է արդեն իսկ ակտիվորեն զբաղված երդմնակալության արարողության նախապատրաստությամբ: Եվ այս իմաստով Սարգսյանի Լոնդոն մեկնելը պատահական չէր:
Այսօր մամուլը գրել էր այն մասին, որ ապագա նախագահը անգամ հասցրել է պատրաստել իր երդման արարողության միջոցառման հրավիրյալների ցուցակը, իսկ այդ ցուցակը գլխավորելու է ոչ այլ ոք, քան Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը: Արմեն Սարգսյանի համար սա պիտի մեծ բախտավորություն լինի, մինչդեռ փոքրիշատե լուրջ դատողությամբ օժտվածները գիտակցում են, որ Սարգսյանն իրեն ծիծաղելի կացության մեջ է դնում: Պճնամոլ և գերոնտոֆիլ արքայազնը քաղաքական առումով լուրջ ֆիգուր համարվել չի կարող, նրա մասնակցությունը պաշտոնական արարողությանը սոսկ պիտի գնահատվի իբրև վառվռուն դեկորացիայի առկայություն, էլ չենք խոսում այն մասին, որ արքայազն Չարլզին ձեռքով բարևելու համար անհրաժեշտ են հատուկ հակահիգիենիկ հմտություններ: Իսկ Արմեն Սարգսյանը պատրաստվում է Չարլզին մատուցել որպես իր լայն հնարավորությունների ու կապերի չափորոշիչ:
Իր «թագադրման» կնքահայր ընտրելով արքայազնին, իրականում Սարգսյանը վերահաստատելու է, թե որքան նեղ է այն շրջանակը, որի վրա նա պատրատվում է հենվել: Արքայական ընտանիքի տիրույթներից դուրս այս պահին դժվար է մատնացույց անել որևէ լուրջ անհատի կամ քաղաքական ազդեցիկ դեմքի, որ պատրաստ է իր օրհնությունը բերել ապագա նախագահին: Իսկ այն նախագահությունը, որի ակունքներում այլասերված Չարլզն է, հազիվ թե լուրջ հեռանկար ունեն:
Լրահոս
-
«Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել արգելապատնեշները, ապա բախվել «ГАЗ 3102»-ին
-
44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին
-
Քամու հետևանքով երեկ գրանցվել է արտակարգ 57 դեպք
-
Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողին կալանավորեցին
-
«Hayat Project»-ը նվեր է արել գյումրեցի շրջանավարտներին
-
ՔՊ-ն խաբել էր ԵԺԿ-ին, բայց իրենց տոնն Աշոտյանը փչացրեց. Մարիա Կարապետյանին ու Խանդանյանին դուրս են հանել դահլիճից. Հայկ Մամիջանյան
-
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
-
Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Շարմազանով
-
Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան
-
Եթե քաղաքական այլընտրանքի հարցը լուծված չէ, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը․ Սուրենյանց
-
Տիգրանի ծնողները եկեղեցում աղոթել են փոքրիկին շուտափույթ գտնելու համար
-
Օրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար
-
Ազգային ժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
-
Փաշինյանը Ռուսաստանի դեմ հարձակվում է քարոզչությամբ և ֆաշիզմի ռեաբիլիտացմամբ՝ Հանրայինի եթերում․ քաղաքագետ
-
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
-
Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․am
-
Մայիսի 12-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել
-
Շիրակը խոշոր հաշվով հաղթեց Ալաշկերտին․ Միսակյանը և Մրյանը՝ դուբլի հեղինակ
-
Գետարգել գյուղում վթար է տեղի ունեցել. տուժածներ կան
-
Օկուպացված Ակնայում Ալիևը կնոջ հետ մուղամի կենտրոն է բացել
-
Լրագրող կնոջը կալանավորում են միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել․ ահազանգ
-
Արամ Ա Վեհափառը աղոթք է բարձրացրել առ Աստված, որ հոգեպես ու ֆիզիկապես զորացնի նորընտիր Հռոմի պապին
-
2024թ.–ին որդեգրվել է 9 երեխա, 29–ը վերադարձել են ընտանիքներ
-
ՀՀ ԱԳՆ-ն բացահայտում է Փաշինյանի մանիպուլյացիան. Լեռնային Ղարաբաղի գոյությունը չեն ընդունել ավելի վաղ ու զենքի ազդեցության ներքո տարածված հաղորդագրությունը դրա հետ որեւէ կապ չունի. «Փաստինֆո»
-
Պրոպագանդան բարդ արվեստ է, որը չի կարող այսքան մերկ ու փնթի լինել. Վահե Դավթյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին
-
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան
-
ՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ Սարգսյան
-
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
-
Տեղեկացնեմ քեզ, որ 2020-ի դեկտեմբերին քո սիրելի խաղընկերն առաջինը երգեց Շուշիում, որպես հայերին հաղթած ժողովրդի արժանավոր զավակ. Հասմիկ Պապյանի բաց նամակը` Ջուլիանա Գրիգորյանին
-
Գազամատակարարման պլանային դադարեցում` Երևանի որոշ հասցեներում մայիսի 12-ին