17 Հոկտեմբերի, 2023

Այսօրվանից մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս:

Տոմսերի արժեքներն են.

– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ 1000-3000 դրամ

– Արևելյան տրիբունա 5000-12000 դրամ

– Արևմտյան տրիբունա 10000 և 16000 դրամ

Լրահոս