Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ, վարչապետի մեկ այլ որոշմամբ Ժաննա Անդրեասյանը ազատվել էր մեկ այլ զբաղեցրած` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ժաննա Անդրեասյանը նախկինում «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, այժմ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխված ու լրատվական բաժնի տնօրենի պաշտոնն զբաղեցրած Պետրոս Ղազարյանի կինն է։