Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արցախի թեմի փոխանցմամբ`հունվարի 14-ին Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնի կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում.
«Սիրելի քույրեր և եղբայրներ
Ս.թ. հունվարի 14-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը: Այդ կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում Գանձասարի վանքում, քաղաք Մարտակերտում և Նորշեն գյուղում: Այդ օրը համարվում է նաև գ. Նորշենի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու ուխտի օր:
Պատարագի սկիզբը ժամը 11:00-ին»:
32