13 Հոկտեմբերի, 2023

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ, տեսանյութեր  Հակարի կամրջի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից։

Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները, արտասվում է։ Նրա հագուստը մաքուր չէ։

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

kotayk

Լրահոս