23 Մարտի, 2022

ՀՀ ազգային ժողովը շարունակում է մարտի 22-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները, նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Քվեարկության կդրվեն Սնդիկի մասին և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը կքննարկի նաև «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:

kotayk

Լրահոս