8 Փետրվարի, 2022

«Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու»,- այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով Արցախի 2020 թվականի պատերազմի պատճառած անդառնալի մարդկային կորուստներին, Քոչարյանը նշեց, որ  ցավը բոլորիսն է, սակայն այն նաև տվել է հնարավորություն՝ ապրելու, ստեղծելու, արարելու, վերարժևելու կյանքն ու ժամանակը․

«Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,-ասաց պատգամավորը:

«Անցյալում կատարվածից դասեր քաղելով՝ Հայաստանը կկենտրոնացնի իր ազգային, գիտական ներուժը, կփորձի սկիզբ դնել տեղական մրցունակ սպառազինության արտադրությանը»,- շեշտեց պատգամավորը։

 

kotayk

Լրահոս