8 Փետրվարի, 2022

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։

Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։

Վերաքննիչ դատարանում քննվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Միաժամանակ, վերաքննիչ դատարանի բակում տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն Առուշ Առուշանյանի։

kotayk

Լրահոս