28 Մարտի, 2022

Շարունակում ենք պնդել, որ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ասեմ, որ գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին՝ ՌԴ մեր գործընկերների հետ են բանակցությունները: Շարունակում ենք պնդել, որ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր:

Մյուս կողմից, մի շարք միջազգային, հումանիտար առաքելություն իրականացնող կառույցների պարբերաբար ներկայացնում ենք իրավիճակն Արցախում»,- ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը։

«Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր»,- նշել է քարտուղարը։

 

kotayk

Լրահոս