3 Մայիսի, 2022

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյան, քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշել է, որ ինքն այլևս չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ: Լրատվականի հարցին, թե «5165» շարժումն այժմ ի՞նչ ծրագրեր ունի, հրապարակում գիշերո՞ւմ են նրանք, թե՞ ոչ, Տոնոյանը նշել է.

«Ես չգիտեմ ոչինչ, ես այնտեղ չեմ գնում այլևս, առաջին օրը գնացի, ինչ-որ բան դուրս չեկավ, այլևս չեմ գնալու, տղաներն այնտեղ են»։

Այն հարցին, թե ի՞նչն է նրան հիասթափեցրել, վերջինս նշել է, որ հիմա այդ մասին մանրամասն խոսել չի ցանկանում, սակայն եղել է հիասթափեցնող հանգամանք, որի մասին, գուցե, հետագայում ցանկանա խոսել:

kotayk

Լրահոս