25 Հունվարի, 2017

«Ժամանակ» օրաթերթը գրում է․

«Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում։

Մեզ հաջողվել է պարզել, որ մինչ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կատարած հայտարարությունը մի քանի օր շարունակ ամենաբարձր մակարդակով քննարկումներ են գնացել, եւ այսօր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո վերջնական հստակություն է մտել։ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ հրաժարվում է մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան-ՀՀԿ հարաբերությունների մեջ։

Գագիկ Ծառուկյանը, որոշել է իր փեսային՝ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին իր դաշինքի ցուցակով Ազգային ժողով տանել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս