29 Մարտի, 2022

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

«Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», ասել է Մատվիենկոն` մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Գաֆարովայի հայտարարությունները հնարավոր խաղաղ պայմանագրի վերաբերյալ:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button

 

kotayk

Լրահոս