15 Ապրիլի, 2022

Past.am-ի տեղեկություններով՝ այս օրերին կարևոր գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։

Աշխատանքները համակարգում է Իշխան Սաղաթելյանը, ով ակտիվ հանդիպումներ է իրականացնում քաղաքական դաշտի դերակատարների հետ։ Սակայն այս անգամ խոսքը ոչ թե քննարկումների, այլ գործի բաժանման մասին է։ Բոլորին հստակ ասվում են անելիքները և ամեն մեկը որոշում է սպասվելիք գործընթացներում իր մասնակցության ձևաչափը։

Մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր ամենամեծ ուժը որդեգրել է քննադատություններին մի փոքր ավելի երկար դիմանալու, սակայն արդյունավետ ծրագիր ներկայացնելու գործելաոճը։

Past.am-ի աղբյուրները հայտնում են, որ շուտով ընդդիմադիրները հանդես կգան հստակ կոչով, սակայն մինչև հայտարարությունը շատ կարևոր նախապատրաստական աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի պայքարը հաջողվի։

Ձևավորվում է դիմադրություն բոլոր ճակատներով:

kotayk

Լրահոս