3 Փետրվարի, 2022
nakanune.ru-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները։ Այժմ պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նախագահական ընտրությունները, ըստ օրենքի, պետք է տեղի ունենան նախորդ նախագահի լիազորությունների ավարտից 25-ից 35 օրվա ընթացքում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Nakanune.RU-ին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիքով Հայաստանում տիրող իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ.
«Այն, ինչ տեղի ունեցավ, նշանակում է միայն հնարավորությունների և լիազորությունների ամբողջական կենտրոնացում Նիկոլ Փաշինյանի ձեռքում, քանի որ նոր նախագահը, Սահմանադրության համաձայն՝ ընտրվելու է խորհրդարանում, իսկ խորհրդարանում տարբեր փուլերի համար կան տարբեր կանոններ, բայց, իհարկե, կանցնի ամենամեծ խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն, այսինքն Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն։ Ըստ այդմ կառաջադրվի այն անձը, ում Փաշինյանը անհրաժեշտ կհամարի։
Բայց Հայաստանն այն երկիրն է, որը բացահայտ ռազմական և դիվանագիտական ​​պարտություն է կրել Ադրբեջանի հետ վերջին կոնֆլիկտի ժամանակ, և մեծամասամբ փողոցի շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի խմբի անկարողության ու ապաշնորհության պատճառով։ Ընդդիմությունը, բնականաբար, գլխավոր մեղքը բարդում է Փաշինյանի վրա, կան նաև նրանք, ովքեր փորձում են այդ մեղքը (առաջին հերթին Փաշինյանի կողմնակիցները) բարդել նախորդ իշխանությունների՝ Քոչարյանի և այլոց վրա: Դա ներքաղաքական պայքարի շրջանակներում է և պարզ է, իսկ արտաքին տեսանկյունից Ռուսաստանի դեմ բողոքներն են անձրևից հետո սնկերի պես աճում: Եվ եթե հետևեք, թե կոնկրետ ո՞վ է կանգնած նման պնդումների հետևում, ապա դրանք այն նույն քաղաքագետներն ու բլոգերներն են, ովքեր Փաշինյանի ընտրազանգվածն են: Այսինքն մոդայիկ է դարձել Ռուսաստանին մեղադրել  Հայաստանին «գցելու» մեջ, այսինքն նա չի աջակցել ու գրեթե ծրագրել է այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանի հետ նրան «դաս տալու» համար։ Եվ նման տրամադրություններն առաջին անգամ սկսել են արձագանք ստանալ Հայաստանի բնակչության կողմից։ Ռուսաստանի հանդեպ համակրանքը, որպես այդպիսին, այնտեղ կտրուկ ընկել է:
Իրավիճակը պարադոքսալ է. Ռուսաստանն է, որ, փաստացի, այսօր հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց համեմատաբար ապահով զգալ, քանի որ այնտեղ է մեր խաղաղապահ կոնտինգենտը, իսկ բուն Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճում են։
Այսինքն միաժամանակ մի քանի ներքին հակամարտություններ են տեղի ունենում. հակամարտություն Հայաստանի հայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայերը կարծում են, որ Հայաստանի կառավարությունը, և Հայաստանն ընդհանրապես լքել է Լեռնային Ղարաբաղը: Բուն Հայաստանում, միաժամանակ, վարկած է զարգանում, որ Ռուսաստանը «սխալ» դաշնակից է, և դա ասվում է Թուրքիայի հետ մերձեցման ցուցադրական քայլերի և այլնի ֆոնին։ Այս ամենը հայ ժողովրդի համար ամենալուրջ փորձությունն է, որովհետև դա բացարձակապես կոտրում է Հայաստանում տասնամյակներ շարունակ գերիշխող պատկերացումները այն մասին, թե ինչն է լավ, ինչը վատ»։
1or.am
kotayk

Լրահոս