9 Փետրվարի, 2022

Ավտորիտար կամ դեպի ավտորիտարացման գնացող համակարգերում հասարակական շերտերի նկատմամբ ստի ու մանիպուլյացիայի գործոնը մեծ դեր ունի: Այդպես գործող իշխանությունը փորձում է «քարտ բլանշ» ստանալ երկարաժամկետ իշխանավարման համար: Այս մասին գրում է Antifake.am-ը:

Սովորաբար ավտորիտար իշխանության կողմից հասարակության շրջանում ստի և մանիպուլյացիաների տարածման հիմնական աղբյուրները լինում են պետական քարոզչական միջոցները, հատկապես` հեռուստատեսությունը: Այսօր Հայաստանում դա, բնականաբար, իշխանության կցորդ Հանրային հեռուստատեսությունն է: Այն, որ Հանրայինը վաղուց է վերածվել իշխանության ոչ պաշտոնական ագիտպրոպի, փաստ է:

Հերթական անգամ այդ ագիտպրոպից օգտվեց իշխանությունների «սրտի» հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը, որը հայտնի է իր մանիպուլյացիոն հայտարարություններով:

Փետրվարի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը հարցազրույցի էր հրավիրել ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ օրերս տված հարցազրույցի առանձին դրվագներին: Պետք է սկզբից էլ փաստել, որ Սերժ Սարգսյանի մտքերը «մեջբերելիս» Պետրոս Ղազարյանը դրանք մանիպուլացրել է և սխալ ներկայացրել:

Օրինակ` Պետրոս Ղազարյանը նշում է. «Պարոն Սարգսյանը ասում է, որ` «կա Արցախը հետ բերելու հնարավորություն»: Մամիջանյանի դիտարկմանը` նախադասությունը ճշգրիտ մեջբերման վերաբերյալ` Ղազարյանը պատասխանում է. «Ես ճշգրիտ եմ մեջբերում»:

Սակայն, իրականությունը այլ է. Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեջ կարող ենք գտնել` «Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:… Չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ», ինչպես նաև` «կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը»:

Նախագահ Սարգսյանի հարցազրույցը սղագրված է և տեղադրված երրորդ նախագահի պաշտոնական կայքում: Յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ Պետրոս Ղազարյանը այս դեպքում պարզապես ստում է: Ավելին, ստի ու մանիպուլյացիայի վրա հիմնված իր դատողություններում Ղազարյանը բնութագրում է տվյալ արտահայտությունը որպես «մերկապարանոց» հայտարարություն, եթե նախագահը մատնացույց չի անում դրան հասնելու եղանակները: Հարցազրույցի ամբողջ ընթացքում Պետրոս Ղազարյանը փաստացի իր` ստի վրա կառուցված մտքերով սադրում էր ընդդիմադիր գործչին:

Հարցազրույցի հաջորդ դրվագում Պետրոս Ղազարյանը, հրապարակելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից և 2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հատված, նշում է, որ Սարգսյանը հակասում է ինքն իրեն: Հայկ Մամիջանյանի դիտարկումը, որ մեջբերված հատվածները մոնտաժվել և կոնտեքստից կտրվել են, ճիշտ է:

Ստորև այդքան քննարկված դրվագն է, որտեղ երրորդ նախագահ, այդ ժամանակ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին:

Մանրամասները՝ սկզնաղբյուրում:

kotayk

Լրահոս