9 Փետրվարի, 2022

ԱԺ-ում այս պահին հարցուպատասխանի ժամ է: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հարցին, թե ինչ է նշանակում զորքերի հայելային հետքաշում, նշեց.

«2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ գրավոր հայտարարության մեջ, որը ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին բարձրացնել անվտանգությունն ու կայունությունը և գործը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, մենք առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զորքերը պետք է հայելային հետ քաշվեն: Ի՞նչ է դա նշանակում, որ հայ-ադրբեջանական զորքերը պետք է գծից հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների և տեղի ունենա միջազգային  մոնիթորինգ՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռևս խորհրդային ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման է գոյություն ունեցել, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ. ԱՊՀ-ի ստեղծելու մասին համաձայնագրով, այդ սահմանները ճանաչվել են:

«Հետևաբար, մենք կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այդ տրամաբանությամբ, ընդ որում, մենք պատրաստ ենք լսել այլ առաջարկներ: Շահարկումներ կան, որ գյուղերն անպաշտպան են մնալու: Չկա նման բան: Առաջարկների փաթեթում ամեն բան հաշվի է առնված: Բայց պետք է խոստովանել մեկ բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, էնպես չէ, որ լիարժեք, 100% համապատասխանում է և կոմֆորտ է հայկական կողմի համար կամ դիսկոմֆորտ է ադրբեջանականի համար: Կա սահմանային գիծ, ըստ դրա՝ հետքաշում պետք է տեղի ունենա: Ընդ որում՝ արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները»,- ասած Փաշինյանը:

kotayk

Լրահոս