22 Ապրիլի, 2022

Hraparak.am-ի  աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ «Բալասանյան դաշինք»-ի հիմնադիր Սամվել Բալասանյանը, որը տևական ժամանակ է՝ բուժման նպատակով արտերկրում էր, վերադարձել է Հայաստան եւ պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին իր ձեռքը վերցնել եւ որպես կուսակցության հիմնադիր ստվերային կառավարում իրականացնել։

Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի աշխատանքից Սամվել Բալասանյանն այնքան էլ գոհ չէ։ Նա վերադառնալուն պես դիտողություններ է արել Սամսոնյանին, անգամ ասում են՝ վիճել է, թե ՔՊ-ական քաղաքապետ ես դարձել, կորցրել ես ինքնուրույնությունդ։

Քաղաքապետ Սամսոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Բալասանյանի վերադարձի լուրի իսկությունը ճշտեցինք «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանից։

«Վերադառնալը, այո, ես էլ եմ տեղեկացել, որ վերադարձել է, բայց կրկին քաղաքականություն մտնելու մտադրության հետ կապված որևէ խոսակցություն չկա»,-ասաց նա։

Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում լուր կար նաեւ, որ Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին առաջիկայում նշանակելու են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս:
 

kotayk

Լրահոս