14 Փետրվարի, 2022

 Դիմումը վարույթ է ընդունվել փետրվարի 5-ին՝ դատավոր Լիլիթ Կատվալյանի մակագրությամբ, ում որոշմամբ էլ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Գևորգ Գևորգյանը։ Այս պահին դեռևս որևէ տեղեկություն, թե կոնկրետ որ հիմքով է նման դիմում ներկայացվել, չի տրամադրվում։

Аuroranews.am-ը փորձեց տեղեկության վերաբերյալ մանրամասներ ճշտել Տիգրան Արզաքանցյանից, սակայն կապվել վերջինիս հետ չհաջողվեց:

Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը մեղադրվում է ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ: Մասնավորապես` ըստ մեղադրանքի նա կեղծել է տեղեկանք, թե ուսումնառել է Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում`  24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այդ փաստաթղթով նա կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել և ներկայացրել է ԿԸՀ։

 

kotayk

Լրահոս