9 Փետրվարի, 2022

Հաշվի առնելով առաջին մասնագիտությունս և այն լրատվամիջոցը, որտեղ ես աշխատել եմ, կարող են ինձ ամեն ինչում մեղադրել, բայց ոչ ապատեղեկատվության մեջ։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին:

Նշենք, որ մինչ այդ Գալստյանը Սիսակ Գաբրիելյանին մեղադրել էր դեմագոգիայի մեջ և ասել, որ նա տիրապետում է հանրությանը մոլորեցնելու արվեստին։

«Տիկի՛ն Գալստյան, ես որևէ բան Ձեզ խորհուրդ չեմ տալիս: Ավելին ասեմ՝ ամեն անգամ ես այստեղ մոտենալիս, ընդհակառակը՝ Ձեզ խորհուրդ կտամ այս գործելակերպը շարունակել: Խորհուրդ կտամ նաև Էլ ավելի PR արեք, որ դուք Սահմանադրական դատարանում վիճարկում եք ապօրինի գույքի բռնագանձումը։ Մեր հասարակությունը կարող է նաև տեղյակ չի, որ ընդդիմությունն ուզում ա, որ պետությանը հարստահարած, տարիներ շարունակ միլիոններ դիզած մարդիկ պետությանը հետ չվերադարձնեն: Ու էլի եմ ասում՝ էս տեմպերով, եթե Դուք շարունակեք, մյուս քարոզարշավին խոսք եմ տալիս իմ աշխատավարձից Ձեզ որոշակի գումար կհատկացնեմ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը: 

kotayk

Լրահոս