4 Ապրիլի, 2022
Ապրիլի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 18․30-ին (Գրինվիչի ժամանակով՝ 15․30), Երևանի Ազատության հրապարակում ընդդիմությունը փրկելու է Արցախը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանրահավաք են հրավիրել, որտեղ, հասկանալի է, պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հընթացս ներկայացնելու են, թե ինչպես են իրենք պատկերացնում խաղաղությունը․ այն է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները պիտի կարգավորվեն ու Արցախն էլ չպիտի լինի Ադրբեջանի կազմում, հայ-թուրքական հարաբերությունները պիտի կարգավորվեն ու պահանջատիրությունն էլ պիտի մնա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Իսկապես փայլուն ծրագիր է, միայն թե՝ հնարավոր չէ իրականացնել Նիկոլ Փաշինյանի օրոք, հետևաբար՝ թիվ մեկ խնդիրը նրան իշխանությունից ռադ անելն է։

Նախ՝ Նիկոլ Փաշինյանին «ռադ անելու» մասին։ Դեռ մի կողմ թողնենք, որ դա բավականին բարդ է առաջին հերթին հենց այն պատճառով, որ դրա նախաձեռնողը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են, իսկ ավելի կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նախաձեռնողն ով ուզում է լինի՝ փաստն այն է, որ այս իշխանությունն օր առաջ պիտի հեռանա։ Այլ հարց է, թե որքանո՞վ դա կապ ունի Արցախը փրկելու հետ։

Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ խաղաղության։ Իրականում այս իշխանությունները ոչ պատերազմի են պատրաստվում, ոչ խաղաղության։ Մեծ հաշվով՝ նրանց այդ հարցը չի էլ հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանին ոչ Արցախի ճակատագիրն է հետաքրքրում, ոչ Սյունիքի, նրան միայն մի հարց է հուզում՝ ո՞նց անի, որ դրանք «վարի տալուց» հետո կարողանա մեղքը բարդել ուրիշների վրա ու պահպանի իշխանությունը։ Դրա համար շատ կարևոր է թիկունքն ամրացնելը, այսինքն՝ ՏԻՄ կառույցները հարյուր տոկոսով վերահսկելը։ Ու սա է պատճառը, որ անվտանգության հարցերը թողած՝ պաշտպանության նախարարով, Երևանի ոստիկանապետով-բանով Վեդիում էին։ Իսկ խաղաղության կպատրաստվեն, թե պատերազմի՝ առավելապես կախված է նրանից, թե որ դեպքում հնարավոր կլինի ավելի շատ փող քերել․ ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու «ատկատների՞ց», թե՞ երկաթուղի-բան վերանորոգելու համար դուրս գրվելիք գումարներից։

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

kotayk

Լրահոս