15 Դեկտեմբերի, 2023

«Հետքը» գրում է․

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը խոշոր ունեցվածքի տեր է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ներկայացրած գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրից։ Հովակիմյանի հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ նա չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում ունեցած իր բաժնեմասը։ 

Արտակ Հովակիմյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022 թվականի հուլիսի 25-ին՝ այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ 2023թ․ ավագանու ընտրություններում Արտակ Հովակիմյանը եղել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, նաև կուսակցության անդամ է։ 2023թ․ նոյեմբերի 1-ին արդեն Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վերանշանակվել է վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Մինչև քաղաքային իշխանությունում պաշտոն ստանալը՝ Արտակ Հովակիմյանը մասնակցություն է ունեցել և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի քանի մասնավոր ընկերություններում։ Իսկ 2018 թվականի հունիսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» պետական ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արտակ Հովակիմյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր։ Պարզվում է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը պատկառելի սեփականության ունի։

kotayk

Լրահոս