«Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը
Բայց այսօրվա նիստից հետո այլևս հնարավոր չէր լռել։Հունիսի 9-ին մի պարզ հարց էի տվել, որի պատասխանը մինչ օրս չկա։
Հարցը պատահական չէր։Տարիներ շարունակ հենց դուք էիք պնդում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական ազդեցության տակ է, դրա ձևավորումն ունի լեգիտիմության խնդիր, և այն անկախ չէ։
Բայց այսօր դրանից էլ մեկ քայլ առաջ եք գնում։Ընդդիմության ներկայացուցիչներից մեկն արդեն հրապարակայնորեն հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշումից անկախ՝ ընտրություններն, ամեն դեպքում, կեղծված են և ոչ լեգիտիմ։
Ուրեմն նույն հարցը կրկին։Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք Սահմանադրական դատարան։
Եթե պատասխանը նախապես հայտնի էր, այդ ամբողջ գործընթացի քաղաքական և իրավական իմաստը ո՞րն էր։
Ավելին` հենց ձեր գործողություններով դուք ավելի ու ավելի եք ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։Եթե ընտրությունները կեղծված են,
Բայց, ԱկՆՀԱՅՏ է` պատրաստվում եք անել ճիշտ հակառակը։Ուրեմն հարցը շատ ուղիղ է.
Ինչո՞ւ եք ձեր իսկ ձեռքով ավելի ու ավելի ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։ Ինչո՞ւ եք հիմնավորում այն որոշումը, որն իրականում չեք պատրաստվում կայացնել։ Ո՞րն է այս քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը։
Թե՞ կարծում եք, որ մարդիկ ժամանակի ավելցուկ ունեն և պետք է հետևեն մի գործընթացի, որի ավարտը դուք նախապես որոշել եք։ Եթե ի սկզբանե պատրաստ չէիք ընդունելու Սահմանադրական դատարանի որևէ որոշում, ապա ինչո՞ւ էիք հասարակությանը ներքաշում այս ամբողջ գործընթացի մեջ։ Ինչո՞ւ էիք մարդկանց ժամանակը վատնում մի դատավարությամբ, որի արդյունքը ձեզ համար նախապես նշանակություն չուներ։ Ու դուք ուղիղ ձեր մանդատ վերցնելու որոշումը հայտնելու փոխարեն տարբեր փաթեթներ եք հորինում:
Այս օրերին լսում ենք, որ մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը պետք է որոշվի հրապարակում, կրկեսում, այգում, դահլիճում կամ հերթական հավաքի ժամանակ՝ «ժողովրդի կարծիքը լսելով»։ ժոդովուրդը ընտրության ժամանակ կարծիք ասել է:Քաղաքականությունը պատասխանատվությունը հրապարակի վրա դնելու արվեստ չէ։
Պատասխանատվությունը նույնպես ձերն է։Ժողովուրդը ձեզ ձայն է տվել ոչ թե նրա համար, որ դժվար պահին իր վրա դնեք ձեր քաղաքական պատասխանատվությունը, այլ որպեսզի այդ որոշումը կայացնեք դուք և վճարեք դրա քաղաքական ԳԻՆԸ։
Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակից խոսում է ընդդիմությանը «սատկացնելու», «կզզացնելու», «պառկացնելու» մասին, իսկ հրապարակը ծափահարում է, արդյո՞ք դա նույնպես լեգիտիմ է։Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում»։