«Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի և 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար»,- ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի շնորհավորանքին։

Ավելի վաղ Սիմոնյանը շնորհավորել էր Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ․ «Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»:
137