«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ն դեռեւս գցում-բռնում է, թե որ մարզում որն էր ձախողման պատճառը։ Փաշինյանը առանձնապես գոհ է Սյունիքից:
«Սյունիքից էի ամենաշատը մտահոգ, բայց հալալ է Առուշին, տղան մաքսիմումը արեց: Այ, Առուշի նման համայնքապետներին «օտ ի դո» պիտի պադերժկա անել, իսկ հավայի աթոռները զբաղեցրած պաշտոնյաները գլխների գալիքը չգիտեն»,- ՔՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այսպես է արտահայտվել Փաշինյանը Գորիսի համայնքապետի մասին։
128