«Մենք արդեն նշել ենք՝ անցյալ տարվա ստամբուլյան նիստի որոշման համաձայն՝ այն տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով։ Հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։ Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանցի և հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով կողմնորոշվել նախարարների նիստի կազմակերպման հերթականության հարցում՝ փաթեթային պայմանավորվածության հիման վրա, թե ով կանցկացնի միջոցառումը այս տարի, ով՝ հաջորդ տարի», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ իր կողմից ռուսական կողմը կաջակցի իր գործընկերների համատեղ որոշմանը։