8 Հունիսի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով վիճարկում է այս երկրի տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ, իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար։

Այսօր իրական գլխավոր խնդիրը Ադրբեջանի դեմ շարունակվող «տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին»»,-ասել է նա։

Հաջիզադեն ևս մեկ անգամ կրկնել է, թե իբր Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները, որոնք ուղղակիորեն «ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, բացառվեն Սահմանադրությունից, և դա չի կարող դիտվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությունն այն է, որ այն «շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը միայն որպես ապագայում Ադրբեջանի դեմ վերսկսվող ագրեսիայի պահեստային տարբերակ»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի փորձերը վերականգնելու Մինսկի խումբը, որը հանդիսանում է անցյալ հակամարտության մասունքը, և ռազմականացման քաղաքականության շարունակությունը ցույց են տալիս, որ այս երկիրն ունի «թաքնված օրակարգ՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։

Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման միակ ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ հիմնված նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, հարգանքի վրա և վերացնել այս ուղղությամբ վտանգ ներկայացնող մարտահրավերները»,-ասել է Հաջիզադեն։

 

 

kotayk

Լրահոս