17 Մայիսի, 2024

Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյի հետ: ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին: Հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից։

Բարձր են գնահատվել կազմակերպության ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ:

Իռենա Վոյաչկովա-Սոլորանոն շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն, իր հերթին, պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը:

kotayk

Լրահոս