15 Նոյեմբերի, 2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ ՀՀ գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցությունից 3 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ-ում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունեմ, բայց, իհարկե, չեմ բացառում։ Շատ մարդիկ, որոնք օրենքի հետ ժամանակին խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ»,- ասել է նա։

Սիմոնյանն անդրադարձավ նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկություններին.

«Արմեն Աշոտյանն ինքն է իր մասին լուրեր տարածում, որ կարևորի իրեն։ Ես նման խոսակցություն չեմ լսել։ Իշխանությունը նախապես տեղյակ չի լինում որևէ քրեական գործից»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում ընդդիմություն չկա, սակայն առաջիկայում խորհրդարանական ընդդիմության պատկերը կփոխվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

kotayk

Լրահոս