8 Հուլիսի, 2023
Կա լուրջ խնդիր, որ հայկական աշխարհը ոչ լիովին է հասկանում իրավիճակը, ոչ լիովին է փորձում օգնել Արցախին ոչ թե որովհետև 120 000 հայրենակիցներ են ապրում, այլ որովհետև Արցախը մեր արմատն է, արմատներից մեկն է։ Այս մասին «Հայաստն-Սփյուռք-Արցախ համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ունենք շատ լուրջ խնդիր, որը, ցավոք սրտի, ավելի է ուժեղացել Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցրած թեզերով, որ Արցախը մեր  գլխացավանքն է, և եթե մենք Արցախից ազատվենք, ապա Հայաստանը հարություն կառնի, Արցախը Ադրբեջանի կազմում Գլենդեյլի կամ Ջավախքի պես դառնա Սփյուռք, բայց ավելացնում են ավելի վտանգավոր բաներ»,-ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հայկական աշխարհում կան շատ լուրջ մարտահրավերներ՝ կապված ազգային արժեքների հետ․ «Ե՛վ Արարատ սարն է, և՛ Նեմեսիսի հուշարձանն է, աև՛ բոլոր տղամարդիկ դասալիքներ են եղել պատերազմի ժամանակ, և բոլոր հայ կանայք երջանիկ չեն, եկեղեցին վատն է։ Այս կողմից ունենք շատ լուրջ իրավիճակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։

 

kotayk

Լրահոս