9 Ապրիլի, 2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է, որ շարունակվում են քննարկումները տարբեր շրջանակների հետ՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում։

Ապրիլի 8-ին Խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարությունների հետ։

Կողմերը մտքեր են փոխանակել մեկնարկած պայքարի շրջանակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ՝ ընդգծելով միասնական ջանքերի անհրաժեշտությունը արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

 

 

Լրահոս